Posted in Առողջագիտություն

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Posted in Մայրենի, Մայրենի 6

ԻՄ դպրոցը

Իմ դպրոցը շատ մեծ է, մենք մեր դպրոցում շատ աշակերտներ ունենք, ես 5-րդ դասարանում եկա մեր դպրոց, մեր ուսուցիչները շատ բարի են, մենք ունենք Փոքր դպրոց, միջին դպրոց և մեծ դպրոց, և
համալսարան մենք աշխատումենք համակարքիժով, մեր մոտ կա ընթանուո, ընթանուո սկսվումա արավոտյան 9:00, ամեն աշակեոտի մոտ կա բլոգ, ահնդեղ մենք դնումենք տնային աշխատանքներ

Posted in Առողջագիտություն

Условные обозначения на ярлыках одежды и текстильных изделий

Ярлычок с рекомендациями по уходу и эксплуатации одежды (как её правильно чистить, стирать, сушить, гладить (и можно ли проводить эти операции) должен быть на каждой вещи. Обычно, имеется ещё и лента с указанием соотношения волокон (сырьевой состав, в процентах). Эта информация помогает потребителю сохранить вид и цвет текстильных изделий, чтобы одежда носилась дольше. Многим, эти условные значки и пиктограммы на бирках и этикетках, непонятны. В таблице приведены типичные знаки на ярлыках одежды: чистка, стирка, сушка, глажение одёжи.

 1. Глажка
Можно погладить 
Гладить при высокой температуре (до 200 С)  Хлопок, лён
Гладить при температуре утюга не выше 140 градусов
Гладить при средней температуре (до 130 С) Шерсть, шелк, вискоза, полиэфир, полиэстер
Гладить слегка нагретым утюгом (температура до 120 градусов по цельсию) Нейлон, капрон, вискоза, полиакрил, полиамид, ацетат
Не гладить 
Не отпаривать 
 2. Сушка
Сушить при высокой температуре 
Сушить при средней температуре (нормальная сушка)
Сушить при низкой температуре (щадящая сушка)
Нельзя выжимать и сушить в стиральной машине 
Можно отжимать и сушить в стиральной машине 
Сушить вертекально без отжима 
Сушить на горизонтальной поверхности 
Можно сушить на верёвке 
Можно сушить 
Ни сусыть 
Сушить в тени 


 3. Отбеливание и химчистка
Химчистка всеми общепринятыми растворителями
Химчистка с использованием углеводорода, хлорного этилена, монофтортрихлор­метана (чистка на основе перхлорэтилена)
Чистка с использованием углеводорода и трифтортрихлор­метана (только фреонами или уайт-спиритом) 
Щадящая чистка с использованием углеводорода, хлорного этилена, монофлотрихлор­метана
Щадящая чистка с использованием углеводорода и трифлотрихлор­метана 
Cухая чистка 
Химчистка запрещена
Осторожно при химической чистке. Изделие устойчиво не ко всем растворителям. Допускается чистка в уайт- спирите
Можно отбеливать
Нельзя отбеливать. При стирке не использовать средства, содержащие отбеливатели (хлор) 
Можно отбеливать с применением хлора (использовать только холодную воду, следить за полным растворением порошка)
Можно отбеливать, но только без хлора 
Отбеливать только без хлора 

 4. Стирка
Можно стирать 
Стирка запрещена 
Пользоваться стиральной машиной нельзя
Щадящая стирка. Точно выдерживать температуру воды, не подвергать сильной механической обработке, при отжиме – медленный режим центрифуги 
Внимательно придерживаться указанной температуры, не подвергать сильной механической обработке, полоскать переходя постепенно к холодной воде, при отжиме в стиральной машине ставить медленный режим вращения центрифуги
Деликатная стирка. Большое количество воды, минимальная механическая обработка, быстрое полоскание. 
Только ручная стирка, не подлежит стирке в стиральной машине. Не тереть, не отжимать. Максимальная температура – 40 С. 
Стирка с кипячением 
Стирка цветного белья (Температура до 50 С)
Стирка цветного белья (Температура до 60 С)
Стирка белья в теплой воде с нейтральными моющими средствами и стирка цветного белья (Температура до 40 С)
Стирка в тёплой воде (Температура до 30 С)
 Не отжимать, не выкручивать 

В этой таблице содержится расшифровка маркировочных значков с бирок и ярлыков, нашитых на одежде (на платьях, куртках, на пальто и шубах) и на трикотажных изделиях. Более подробную информацию о свойствах и способах применения, можно посмотреть на сайте производителя, найдя его по ссылке с QR-кода (путём сканирования фото-камерой своего смартфона), напечатанного на этикетке упаковки или самой вещи.

Posted in Ռուսերեն, Ռուսերեն 6

Что такое дружба?

Друзья — это люди, которые всегда рядом с нами, когда нам нужна помощь или просто когда мы хотим пообщаться. Дружба — это когда мы любим друг друга и уважаем друг друга. Друзья могут быть разными: мальчики, девочки, старшие, младшие. Мы можем дружить со всеми, кто нас окружает. Главное, чтобы мы понимали друг друга и не обижали друг друга. Когда мы дружим, мы веселимся вместе и играем вместе. Мы делимся своими игрушками и лакомствами. Мы помогаем друг другу, когда у нас возникают трудности. 

Настоящая дружба — это когда мы всегда рядом друг с другом, даже если мы не находимся в одном месте. Мы думаем о наших друзьях, когда они не с нами, и всегда рады, когда они приходят к нам в гости. Друзья помогают нам развиваться. Они учат нас новым вещам и знаниям. Мы можем учиться у наших друзей и быть лучше. Мы тоже должны быть готовы помогать нашим друзьям, когда им это нужно, и быть добрыми и внимательными к ним. 

В итоге, дружба — это связь между людьми, основанная на любви, уважении и доверии. Когда мы находим настоящих друзей, мы становимся счастливее и наша жизнь становится ярче и интереснее.

Распределите слова по своим падежам 
Именительный падеж (кто?что?). 
Родительный падеж (кого? чего?)

Ирина, девочки, друга, товарищ, вещи, тетради, знания, игрушка, счастье, дружбы, трудность, лакомства, книга, зеркало, места, одеяло, подушка, окна, двери, руки, нога, шеи, нос, гостей, интерес.

Posted in Մայրենի

Մեխանիկական շարժում,արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
Posted in Մայրենի

Առաջադրանք 1

Ի՞նչ է պատմությունը:

Ծանոթացում

Մի ժողովրդի պատմությունը նրա կենսագրությունն է․նախ կարևոր է ծնունդը՝ որտեղ ու երբ է ծնվել, ապա և՝ ամբողջ կյանքը՝ ինչ պայմաններում է այն ընթացել, ինչ դժվարություններ է այդ ժողովուրդը հաղթահարել, մշակույթի ինչ արժեքներ է ստեղծել և այլն։ 
Մինչ օրս շատերը կարծում են, որ պատմությունը գիտություն է անցյալի
մասին։ Իրականում այդքան էլ այդպես չէ կամ մասամբ է այդպես, քանի որ
պատմությունն այն ամենի մասին է, ինչ տեղի է ունեցել , տեղի է ունենում կամ
կարող է տեղի ունենալ։ Ավելին՝ շատերը պատմությունը պատկերացնում են
որպես անունների և ամսաթվերի ձանձրալի ցուցակ, հեղափոխությունների և
ճակատամարտերի կամ թագավորների, թագուհիների և այլ կառավարիչների
ժամանակավրեպ պատմություններ: Պատմությունը, սակայն, ներառում է
այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը և
սոցիալական փոփոխությունները, բայց պատմում է նաև իրականացած կամ
չիրականացած երազանքների, ստեղծագործության, փիլիսոփայական ու
կրոնական ոգեշնչման մասին:


Ինչո՞ւ ուսումնասիրել պատմությունը
Պատմության իմացությունը նախ կարևոր է սեփական անցյալն իմանալու
համար։ Այն մասնակցում է մեր ինքնության ձևավորմանը, քանի որ պատմում է այն արժեքների մասին, որոնք մենք կիսում ենք: Պատմությունը հնարավորություն է տալիս վերամտածելու անցյալում կատարված սխալները՝ ապագայում դրանց կրկնությունից խուսափելու համար։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են այսօրվա իրադարձությունները ձևավորվում անցյալի
իրադարձությունների հիման վրա:

Փորձիր մի քանի նախադասությամբ ներկայացնել ՝ ինչու՞ ենք ուսումնասիրում պատմությունը:

Առաջադրանք 2

Ծանոթացում-Ի՞նչ է պատմական ժամանակագրական սանդղակը:

Հին և հնագույն ժողովուրդների պատմությունը լավ հասկանալոււ համար կարևոր է ճիշտ պատկերացնել պատմության թվականությունները և ժամանակագրությունը։ Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս  Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:

Փորձիր պատասխանել

մեկ դարը—-տարի է

մեկ հազարամյակը—— դար է

մեկ տարին —օր ունի

մեկ օրը ՝—-ժամ

2.Ծանոթացում

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

      ^                   ^              ^             ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000

2. Քո ծննդյան տարեթիվը ներկայացրու հայոց այբուբենի տառերի թվային արժեքով:

Posted in Մայրենի

18.09.24

1․ Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա: եզակի՞ է Տեսանք: հոգնակի Փնտրում ես: եզակի՞ Վազում եք: հոգնակի Կտա: եզակի՞ Կհասնեն: հոգնակի

2․ Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր.,նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

 3․ Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ, քնած:

4․ Ի՞նչ հարցերի են պատասխանում Ա և Բ- խմբի բառերը։ Ի՞նչ են ցույց տալիս նրանք։

Ա            Բ

գոռոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

Posted in Մայրենի

17.09.24

  1. Կարդացե՛ք պատմվածքը: Անծանոթ բառերը դո՛ւրս գրեք և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։Ո՞րն է ասելիքը, գաղափարը:Մեղադրե՛ք, արդարացրե՛ք վագրին:Մեղադրե՛ք, արդարացրե՛ք գազաններ վարժեցնողին:

Անտառները մնացին հեռվում, սակայն վանդակում բանտարկված վագրը այդպես էլ չկարողացավ մոռանալ դրանք։ Զայրացած նայեց տղամարդկանց, ովքեր շրջապատել էին իր վանդակը, և ում աչքերը հետաքրքրությամբ և առանց վախի զննում էին իրեն։ Նրանցից մեկը խոսում էր հրամայական շեշտ կրող հանգիստ ձայնով․— Եթե իսկապես ուզում եք տիրապետել իմ մասնագիտությանը՝ վարժեցնելու գործին, ապա ոչ մի վայրկյան չպետք է մոռանաք, որ ձեր հակառակորդի ստամոքսը ձեր առաջին նպատակակետն է, և կտեսնեք, որ դա միևնույն ժամանակ և՛ դժվար, և՛ հեշտ առաքելություն է։ Հիմա նայեք այս վագրին, նա չար ու ինքնահավան է, շատ հպարտ է իր ազատությամբ, ուժով ու հզորությամբ։ Սակայն նա կփոխվի ու կդառնա փոքր երեխայի պես հանդարտ, նուրբ ու հնազանդ։ Հետևե՛ք, թե ինչ է կատարվելու ուտելիք ունեցողի և չունեցողի միջև, ու սովորե՛ք։Տղամարդիկ շտապեցին ասել, որ իրենք վարժեցնելու մասնագիտությանը նվիրված աշակերտներ կլինեն։ Վարժեցնողն ուրախ ժպտաց, ապա դիմեց վագրին՝ ծաղրական տոնով հարցնելով․— Ինչպե՞ս է մեր թանկագին հյուրը։Վագրն ասաց․— Ուտելու բան բե՛ր ինձ, արդեն ուտելուս ժամը եկել է։Վարժեցնողը կեղծ զարմանքով ասաց․—Մի՞թե դու, լինելով իմ բանտարկյալը, ինձ հրամայում ես։ Ա՜յ քեզ ծիծաղելի վագր։ Դու պետք է հասկանաս, որ այստեղ միայն ես իրավունք ունեմ հրամաններ արձակելու։Վագրն ասաց․—Ոչ ոք չի կարող հրամայել վագրերին։Վարժեցնողն ասաց․—Բայց դու հիմա վագր չես, դու անտառներում էիր վագր։ Հենց հայտնվեցիր վանդակում, արդեն պարզապես ստրուկ ես։ Կենթարկվես իմ հրամաններին և կանես այն, ինչ ցանկանամ։Վագրը վճռական ասաց․—Ոչ ոքի ստրուկը չեմ լինի։Վարժեցնողն ասաց․—Դու ստիպված ես ինձ հնազանդվել, որովհետև ես եմ, որ ուտելիք ունեմ։Վագրն ասաց․—Չեմ ուզում քո ուտելիքը։Վարժեցնողն ասաց․—Ուրեմն քաղցած մնա, ինչպես ցանկանում ես։ Ես չեմ ստիպի քեզ անել այն, ինչ չես ուզում։ – Եվ դիմելով իր աշակերտներին՝ ավելացրեց․- կտեսնեք՝ ինչպես կփոխվի․ բարձր գլուխը չի կշտացնի սոված ստամոքսը։Վագրը քաղց զգաց, ափսոսանքով հիշեց օրերը, երբ առանց կապանքների, քամու պես սլանում էր՝ հետապնդելով իր զոհերին։Հաջորդ օրը վարժեցնողն ու իր աշակերտները շրջապատեցին վագրի վանդակը։ Վարժեցնողն ասաց․—Քաղցած չե՞ս։ Հաստատ տանջող ու ցավեցնող քաղց ես զգում։ Ասա՛, որ քաղցած ես, և կստանաս ուզածդ միսը։Վագրը շարունակում էր լուռ մնալ։ Վարժեցնողն ասաց․—Արա՛ այն, ինչ ասում եմ, հիմար մի՛ եղիր, խոստովանի՛ր, որ սոված ես, և անմիջապես կկշտանաս։Վագրն ասաց․—Ես սոված եմ։Վարժեցնողը ծիծաղեց և ասաց իր աշակերտներին․—Ահա նա ընկավ ծուղակը, որից չի փրկվի։Հրամաններ տվեց, և վագրը շատ միս ստացավ։Երրորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․—Եթե այսօր ուզում ես ուտելիք ստանալ, ապա կանես այն, ինչ կպահանջեմ քեզնից։Վագրն ասաց․—Չեմ ենթարկվի։Վարժեցնողն ասաց․—Մի՛ շտապիր, իմ պահանջը շատ պարզ է․ դու հիմա այս ու այն կողմ ես գնում քո վանդակի մեջ, երբ ասեմ քեզ՝ կանգնիր, դու պետք է կանգնես։Վագրն ինքն իրեն ասաց․ «Դա իսկապես չնչին պահանջ է, չարժե, որ հակառակվեմ ու քաղցած մնամ»։Վարժեցնողը դաժան ու հրամայական տոնով բղավեց․—Կանգնի՛ր։Վագրն անմիջապես քարացավ, վարժեցնողն ուրախ ձայնով ասաց․—Կեցցե՛ս։Վագրն ուրախացավ, ախորժակով կերավ, իսկ վարժեցնողն ասաց իր աշակերտներին․—Մի քանի օրից թղթե վագր կդառնա։Չորորդ օրը վագրն ասաց վարժեցնողին․—Ես քաղցած եմ, պահանջիր ինձնից, որ կանգնեմ։Վարժեցնողն ասաց աշակերտներին․—Ահա, սկսեց սիրել իմ հրամանները։Ապա շարունակեց՝ իր խոսքերն ուղղելով վագրին․—Այսօր չես ուտի, եթե չկրկնօրինակես կատուների մլավոցը։Եվ կրկնօրինակեց կատուների մլավոցը։ Վարժեցնողը խոժոռվեց և դատապարտող ձևով ասաց․—Քո կրկնօրինակումն անհաջող էր։ Մի՞թե մռնչոցը համարում ես մլավոց։Վագրը կրկին կրկնօրինակեց կատուների մլավոցը, սակայն վարժեցնողը կրկին դեմքը խոժոռեց և ասաց դժկամությամբ․—Լռի՛ր, լռի՛ր։ Կրկնօրինակումդ դարձյալ անհաջող է։ Այսօր կթողնեմ քեզ, որ վարժվես մլավել կատուների պես, իսկ վաղը կքննեմ քեզ։ Եթե հաջողվի, կուտես, եթե ոչ, չես ուտի։Վարժեցնողը դանդաղ քայլերով հեռացավ վագրի վանդակի մոտից, իսկ նրա աշակերտները փսփսալով և ծիծաղելով հետևեցին նրան։ Եվ վագրն աղաչանքով կանչեց անտառներին, սակայն դրանք հեռու էին։Հինգերորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․—Հիմա, եթե հաջողությամբ կրկնօրինակես կատուների մլավոցը, կստանաս թարմ մսի մեծ կտոր։Վագրը նմանակեց կատուներին, վարժեցնողը ծափահարեց և ուրախ ասաց․—Հիանալի է, դու մլավում ես, ինչպես կատուն փետրվար ամսին։Ապա մսի մի մեծ կտոր նետեց։Վեցերորդ օրը հազիվ էր վարժեցնողը մոտեցել վագրին, երբ վերջինս շտապեց կրկնօրինակել կատուների մլավոցը, սակայն վարժեցնողը մնաց մռայլ, խոժոռված հոնքերով, իսկ վագրն ասաց․—Ահա, ես մլավեցի կատուների նման։Վարժեցնողն ասաց․—Կրկնօրինակիր ավանակի զռռոցը։Վագրը դժգոհությամբ ասաց․—Ես վագր եմ, որից վախենում են անտառի կենդանիները։ Նմանակեմ ավանակի՞ն։ Կմեռնեմ, բայց պահանջդ չեմ կատարի։Վարժեցնողն առանց բառ արտասանելու հեռացավ վագրի վանդակից։Յոթերորդ օրը վարժեցնողը հանդարտ, ժպտացող դեմքով մոտեցավ վագրի վանդակին և ասաց․—Չե՞ս ուզում ուտել։Վագրն ասաց․—Ուզում եմ ուտել։Վարժեցնողն ասաց․—Միսը, որ պետք է ուտես, իր գինն ունի․ ավանակի պես զռռա՛, ուտելիք կստանաս։Վագրը փորձեց հիշել անտառները, չհաջողվեց։ Սկսեց զռռալ փակ աչքերով, իսկ վարժեցնողն ասաց․—Զռռոցդ հաջող չէր, բայց ես, քեզ խղճալով, մսի կտոր կտամ։Ութերորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․—Ես ճառ կասեմ, երբ ավարտեմ, հիացած կծափահարես։Վագրն ասաց․—Կծափահարեմ։Վարժեցնողն սկսեց ճառը և ասաց․—Հայրենակիցնե՛ր, նախկինում բազմաթիվ առիթներով պարզաբանել ենք մեր դիրքորոշումը ճակատագրական բոլոր խնդիրների վերաբերյալ, և այս բացահայտ վճռական դիրքորոշումը չի փոխվի, ինչքան էլ որ թշնամական ուժերը դավադրություններ կազմակերպեն, մենք կհաղթենք մեր հավատով։Վագրն ասաց․—Չհասկացա՝ ինչ ասեցիր։Վարժեցնողն ասաց․—Դու պետք է հիանաս այն ամենով, ինչ ասում եմ, և հիացմունքով ծափահարես։Վագրն ասաց․—Ների՛ր ինձ, ես անգրագետ եմ, քո բառերը հիասքանչ են, ես կծափահարեմ ինչպես ցանկանում ես։Վագրը ծափահարեց, իսկ վարժեցնողն ասաց․—Ես չեմ սիրում կեղծավորություն և կեղծավորներին, այսօր կզրկեմ քեզ ուտելիքից՝ որպես պատիժ։Իններորդ օրը վարժեցնողը եկավ՝ բերելով մի կապոց խոտ, և նետեց այն վագրին, ապա ասաց․—Կե՛ր։Վագրն ասաց․—Սա ի՞նչ է։ Ես մսակեր եմ։Վարժեցնողն ասաց․—Այսօրվանից ի վեր ոչինչ չես ուտի խոտից բացի։Երբ վագրի քաղցը սաստկացավ, փորձեց ուտել խոտը, բայց համը վանեց նրան, և զզվանքով հեռացավ խոտից։ Սակայն կրկին մոտեցավ դրան, սկսեց քիչ-քիչ ընտելանալ համին։Տասներորդ օրը անհետացան վարժեցնողը, աշակերտները, վագրը, վանդակը․ վագրը դարձավ քաղաքացի, իսկ վանդակը՝ քաղաք։