Posted in Մայրենի

09.09.24.

Խոհեմ մարդը և ծառերը

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.

— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։

Եվ նրանք պատասխանում են.

— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել ևընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում եսմեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանումդիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

Ծովի գորտերը

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ուապրենք ուրիշների պես։

Ծերերից մեկն ասում է. 

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։ 

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Հարցեր և առաջադրանքներ։

1.ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

2.Բացատրեք ձեզ անծանոթ բառերը։

3.Պատմիր « խոհեմ» բառի մասին ու գրիր փոքրիկ տեքստ «խոհեմ մարդը» վերնագրով։

4. Պատմիր,արդյո՞ք դու լսում և ընդունում ես խորհուրդներ։

11.09.24

1.Հորինիր երկու առակ և ներայացրու բլոգումդ։

2.Բացատրիր ՝ բարեսիրտ,համեստ,խաղաղ,լայնասիրտ,գթառատ,լուրթ բառերի իմաստները և դրանցով կազմիր մեկական նախադասություն։

3.Նկարագրիր քեզ,նախասիրություններդ ու անպայման հրապարակիր բլոգումդ։

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

Եզոպոս | Առակներ

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

Աղվեսն ու կոկորդիլոսը

Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. “Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում”:


Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:


Աղվեսն ու դիմակը

Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած-չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:


Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

ԱՌԱԿՆԵՐ. ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

  • ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ
  • Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից. — Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են. — Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։ Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան: Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։
  • ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ
  • Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով. — Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։ Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։
  • ԱՆՀՆԱԶԱՆԴ ՁԻՆ
  • Հոխորտալով` ձին չուզեց հնազանդվել հեծյալին։ Եվ դաշտերում՝ շրջելիս հանդիպեց առյուծի, փախչելով նրանից, հանդիպեց արջի, պրծնելով նրանից՝ գայլի ու սրանց նմանների։ Եվ հնազանդվելով խոնարհաբար վերադառնում է` ոչ թե դարմանի համար, այլ չար մահից ազատվելու նպատակով։
  • ԳԱՅԼԸ, ԱՅԾՅԱՄՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ
  • Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի ինքը բռնի նրան։ Կռահելով նրա մտադրությունը, այծյամը չքնեց շատ օրեր, բայց հոգնելով նիրհեց գայլը: Եվ դալով առյուծը՝ սպանեց գայլին:
  • ԲՈԻՆ ԵՎ ԱՐԾԻՎԸ
  • Բուն միջնորդ ուղարկեց արծվի մոտ և հարս խնդրեց նրա դստերը, ասելով. — Դա ցերեկվա քաջամարտիկ ես, իսկ ես` գիշերվա, արժանի ենք խնամիության։ Բազում խնդրանքներից հետո արծիվը համաձայնեց տալ դստերը։ Հարսանիքն սկսեցին ցերեկով։ Ոչինչ չէր կարողանում տեսնել փեսան, և հարսանքավորները ծաղրում էին նրան։ Երբ գիշեր եղավ, ոչինչ չտեսավ հարսը։ Ծաղրուծանակն ավելացավ։ Եվ այս պատճառով՝ հարսանիքն իսկույն խափանվեց:
  • ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ
  • Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով. — Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։ Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։
  • ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ
  • Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։ Ավազակը աղաչում էր ու ասում. — Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։ — Ո՜վ չարագործ,— պատասխանում է քահանան,— հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ: Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։

Կարդա՜ առակները և ներայացրո՜ւ։

1.Ընտրի՜ր քո ամենասիրած առակը և հիմնավորիր։

2.Առաներից ո՞րն է, քո կարծիքով, մեր ժամանաների համար։

3.Մի քանի բառով պատմիր Եզոպոսի մասին։

Posted in Մայրենի

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

Posted in Մայրենի

ինքնաստուգում


1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները
՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 
Ածականեր-խիզախ բարի երկար
Գոյականեր-գարուն արև ծաղիկ

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

8. Տրված թվերը գրի՛ր տառերով (բառերով)՝ 63, 51, 39, 95, 49, 882, 674,300, 5974, 30369։

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք


Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև…

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

․․․․ բուրդ

․․․․․ կենդանի

․․․ ուղտ

․․․ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

Posted in Մայրենի

Первое выступление

Петя Чайковский родился в небольшом городке, где отец его служил директором горного завода. С пяти лет он начал учиться игре на фортепиано. Малыш был необычайно одарён и уже через год играл лучше своей учительницы. Тогда и состоялось его первое выступление…
Домашние, любительские концерты бывали в доме Чайковских три- четыре раза в году. Шестилетний Петя их любил, ждал с нетерпением, и узнавал, что день концерта близко, когда начинались репетиции. Папа, Илья Петрович, доставал из шкафа флейту и мелодичные звуки наполняли дом, а мама, Александра Андреевна, садилась за рояль и напевала что-то такое красивое и нежное, что у малыша в груди становилось тепло и хотелось плакать.
Через несколько дней приезжали два других музыканта, которых Петя уже хорошо знал: один играл на гитаре, другой на виолончели. Репетиции длились два-три часа, но малыш слушал, пока папа не прогонял его спать.
В тот морозный, декабрьский день на домашний концерт съехалось много гостей. Всё было похоже на настоящий концерт. В большой зале ровными рядами стояли стулья. Участники волновались и ждали выхода в соседних комнатах. Всё было готово, но концерт не начинали. Открыть концерт должен был хор, а он почему-то задерживался.
– Илюша, может начнём с какого-нибудь другого номера, – предложила Александра Андреевна.
– Папа, можно я поиграю, – неожиданно подошёл к отцу Петя.
– Ты? – удивился Илья Петрович.
– А что? – поддержала мама. – Пускай поиграет. Сыграй, сынок,
„Менуэт” Моцарта. Я слышала, как ты его вчера играл на уроке. Очень даже неплохо. И гостям будет не скучно.
– Ну, хорошо, – согласился папа.
Петя подошёл к роялю, с трудом взобрался на высокий стул, но долго не начинал играть.
– Играй, Петенька. Играй „Менуэт” Моцарта, – шептала мама из другой комнаты.
И Петя заиграл. Но не „Менуэт”. Мелодия что-то напоминала. Что-то знакомое и близкое. Вскоре все её узнали. Это были вариации на тему песни, которую часто пели деревенские женщины во время работы. Всем стало ясно, что пьесу сочинил сам Петя. Этот маленький шестилетний мальчик. По окончании раздались бурные аплодисменты.
Потом приехал, наконец, хор, было много других музыкальных номеров, но после концерта все говорили, в основном, об удивительном таланте маленького композитора.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1.Где родился Петр Чайковский? 2. Что доказывает, что мальчик был талантлив? 3. Как проходили репетиции? 4. Что произошло в тот морозный, декабрьский день? 5. Что предложила мама? 6. Что играл Петя?


Запишите предложения в правильной последовательности.

1.Раздались бурные аплодисменты. 
2. Мелодия что-то напоминала. 
3.И Петя заиграл.

4..Вскоре все её узнали.

5.Это были вариации на тему песни, которую часто пели деревенские женщины во время работы.

Вместо точек впишите слова я, ты, он, вы, они, мы.

  1. … любишь рисовать? 2. Где дети? – … учат уроки. 3. … никогда не спорю. 4. С кем … дружишь? 5. Что … делаешь? – … звоню Мише. 6. … учимся в пятом классе.

Допишите окончания.

  1. Я рису.., рису.., а никто даже спасибо не скаж.. . 2. И с теми, с кем сегодня я во дворе друж.., железную дорогу в тайге я пролож.. . 3. Когда ты обычно дела… уроки? 4. Кто сегодня дежур..? 5. Кому ты сейчас звон..? 6. Дети спеш.. в школу.
Posted in Մայրենի

Սյււնիքի մարզի մասին

Մասին

Սյունիքն ունի հազարամյակների պատմություն։ Սյունիք կամ Սիսական անվանումով հայտնի այս երկրամասը Անանիա Շիրակացու«Աշխարհացույց»-ի համաձայն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, որը գտնվել է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Միջնադարում Սյունիքն ունեցել է 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք։ Ստեփանոս Օրբելյանպատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ։ 10-րդ դարում Սյունիների տոհմից գահերեց իշխան Սմբատի թագադրմամբ հիմնադրվում է Սյունյաց անկախ թագավորությունը։ Հետագայում երկրամասում իրենց իշխանությունն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պռոշյանները։ 1720-1730-ական թվականներին Սյունիքը եղել է Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի առաջնորդած հայ ազգային-ազատագրական պայքարիօրրանը։ 1918-1920 թվականներին Սյունիք-Զանգեզուրը եղել է «կռվախնձոր» Հայաստանի և Մուսավաթական Ադրբեջանի միջև։ Ռուս-թուրքական ագրեսիայի հետևանքով անկում ապրած հանրապետական Հայաստանի պայմաններում՝ 1921 թվականին, Տաթևի վանքում Գարեգին Նժդեհն իր համախոհների հետ հռչակում է Սյունիքի անկախությունը՝ Լեռնահայաստանի հանրապետություն անվանումով։ Այդ պայքարի արդյունքում Սյունիքը ներառվում է Հայկական ԽՍՀ-ի կազմում և բաժանվում չորս շրջանների՝ ԳորիսիՍիսիանիՂափանի և Մեղրիի։ Ներկայիս Սյունիքի մարզը ձևավորվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ի վարչատարածքային բաժանման արդյունքում՝ Կապան մարզկենտրոնով։

Posted in Մայրենի

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ևս բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
  5. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
Posted in Մայրենի

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները ։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ վախ- քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա-դրական Քաղցր աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ-բաղդադական Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ-գերադրական աստիճան Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն չորս տասնյակ-վաթսուն հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Posted in Մայրենի

Test

08.04.2024

1.Ընդգծեք ճիշտ տարբերակը

1.They have a cold. (have, has)
2. She gets up at seven. (get up, gets up)
3. We breakfast at eight. (has, have)
4. Peter ……. to school. (go, goes)
5. Anna …..  home at two. (get, gets)
6. He ….. an ice cream. (want, wants)
8. Kelly …… TV. (watch, watches)
9. She ……. her homework. (do, does)
10. Our teacher ……..in Oxford Street. (live, lives)
11. Eric and Tom …… blue shirts. (wear, wears)
12. My sister …….a song. (sing, sings)
13. My mum …… spaghetti. (cook, cooks)
14. Mr. Black ….. in his office. (work, works)
15. The girls often ……..a book. (read, reads)

2. Complete the following sentences choosing the correct present simple or present continuous forms.

1.You can take the newspaper. I _____ it.

a.‘m not reading

b.don’t read

c.‘m not read

2. I _____ to work by car, but today I’m going by bus.

a.usually go

b.‘m usually going

c.usually going

3. ‘Where is John?’ ‘He _____ a shower.’

a.has

b.having

c.‘s having

4. I _____ sport very often.

a. ‘m not doing

b. don’t do

c.‘m not do

3. Տեղադրիր՝ am, is, are

1. She … in the house.
2. The dog and the cat … in the garden.
3. The woman … behind a tree.
4. I … Kevin.
5. Carol and I … friends.
6. It … black.
7. My name … Bob.
8. They … nice girls.
9. The children … in the shop.
10. He … a teacher.
11. We … hungry.
12. Mrs. Dixon … funny and nice.
13. I … twelve years old.
14. Jim and Cathy … at school.
15. The elephants … tired.

4. Բայերը ճիշտ գրիր/հիշիրոր 3-րդ դեմքի ժամանակ (he, she, it) բային ավելանում է -s-մասնիկը/

1. My sister… (read) a book.
2. Frank… (like) dogs.
3. My parents …(do) the shopping.
4. We sometimes … (meet) in front of the cinema.
5. Uncle George …(go) to the doctor’s.
6. Our friends …(play) football in the park.
7. She … (go) to the park every Friday.
8. He …(ride) his bike every day.
9. We … (have) the best ideas.
10. Carol … (say) goodbye.
11. She …(be) the best singer in our class.
12. My sister …. (live) in a big house.
13. The children …(eat) hamburgers.
14. Bill … (have) got two notebooks.
15. I …. (be) at home.