Ածական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է: Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։
Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային`ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։
Օրինակ՝ լավ մարդ։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:
Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրի՜ր ածականներով հարուստ պատում։
«Սիրո տարիք»
«Արդյո՞ք դու կուզեիր»
«Գիշերային թռիչք»
Կար չկար մի աղջիկ կար նա շատ եր սրում ուղաթիռներ, նրա երազանքը այն եր որ, մի օր ուղաթիռ քշի։ Նրա ծնողները շատ խիստ ու չար էին միշտ ասում էին 10 տարեկան աղջկան, որ ամեն օր տունը ենքան լավ մաքրեր, որ մի փոշու կեղտ չմնա։ Նրա ծնողները նրա վրա ուշադրություն չեին դարձնում ու նույնիսկ նրա անունը չէին հիշում։ Մի օր աղջիկը երբ գնաց բակ մաքրելու տեսավ մի պապիկ դուրսը լիքը երկաթը մասեր եր քցում գետնի վրա ոնցոր լիներ ուղաթիռի ջարդված մասեր։ Նա մոտեցավ պապիկին և հարձրեց․
-Այս ի՞նչ է ուղաթիռի մասեր են
-Այո
Պատասխանեց պապիկը, մի ժամանակ փոքր ուղաթիռ էի սարգել բայց արդեն ծեր եմ չեմ կարող քշել։
Աղջիկը ուրախացավ և լիքը հարձեր սկսեց տալ պապիկին և խնդրել որ ելի սարքենք ուղաթիռը և քշել։Պապիկը չեր ուզում բայց համաձայնվեց ասաց աղջկան որ գա իր հայաթ ու իրար հետ սարքեինք։
Աղջիկը այնքան ուրախցավ որ համարյա իր ձեռքի մեջի ավելը գցեց գետնի վրա։
Աղջիկը առանց մտածելու գնաց պապիկի բակ և սկսեցին ելի սարգել ուղաթիռը։
- Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին: ԱնհրապույրԴոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Լամանտինը մի հետաքրքիր չքնաղ կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես զանազան բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք ծովային անվնաս տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև ավելի զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ավելիվտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածայինուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյանօձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
3. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղաներ բաժանվեցին երկու խմբի:
Իրար հետևից յութանասունհինգ բառեր թելադրվեցին:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:
Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:
4.
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ .րկրի վրա մեզ հետ մ.սին ապրում են .ակներ, որոնց
կ.նքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. մահ, տեղա. որվում է վա.րկ.անի հազարերոր.ական մասում: Այդպիսի յուրաքանչ.ր .ակի կյանքի ըն.ացքում դիտվող աշխար.ը ակնթար.ային լուսանկարը կլինի: Այդ նկարի մե. տար.րինակ դիրքերում քարացած անշարժ .ակներ՝ մարդի. կլինեն
Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ-
հին-
բարի-
նոր-
ծանր-
զգայուն-
սուր-
երկար-
մեծ-
գեղեցիկ-
խոշոր-
Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:
Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ-
ադամանդ-
ծիծաղ-
լույս-
սեր-
հոտ-
հուր-
դառն-
մազ-
գույն-
գութ-
իմաստ-
մարմար-