Posted in Ռուսերեն, Ռուսերեն 6

русский

9. Подберите антонимы (hwlwuh2utр) к следующим словам. Составьте и запишите с ними предложения.

Поздний-ранний, легко-тяжело, полезный-вредный, положительно-отрицательно, улучшаться-ухудшаться, медленный-быстрый, лучше-хуже,

реже-чаще, наименьший-наибольший, пожилой-молодой,

Posted in Ռուսերեն, Ռուսերեն 6

«Здоровое питание — залог здоровья» 14.04-18.04

1.Человек может прожить без воды в среднем от 3 до 5 дней, но многое зависит от условий,

2.Человек на 60–70% состоит из воды — у младенцев этот показатель ещё выше (до 80%).

3.Вода — единственное вещество на Земле, которое может существовать в трёх состояниях (твёрдом, жидком и газообразном) в природных условиях.

4.Около 97% всей воды на планете — солёная, и лишь 3% — пресная, но только 1% из этой пресной воды доступен для питья.

5.










Замёрзшая вода (лёд) легче жидкой, поэтому лёд плавает — это редкое свойство для вещества.


Posted in Ռուսերեն, Ռուսերեն 6

Задание 6. Прочитайте текст.

В одной стране жил чудесный певец. Он пел прекрасные песни. Его песни были не только прекрасными, но они имели цвет. Они были разноцветными. Вы скажете – так не бывает. В сказке всѐ бывает. Его разноцветные песни были так хороши, что скоро он стал любимым народным певцом. Но он не был счастлив. Он не был счастлив потому, что ни разу он не спел песню, которая понравилась бы всем. Когда он пел розовые и зеленые песни, его слушали все юноши и девушки, а старики проходили мимо. Когда же певец пел красные и синие песни, то все люди средних лет открывали окна и двери, зато маленькие дети не обращали на них внимания. Но люди были разными не только по возрасту, но и по характеру. Веселые люди любили желтые и ярко-красные песни. Грустным и скучным людям нравились песни темные, коричневые и лиловые. Легкомысленным людям нравились песни любого цвета, но чтобы они были яркими и нарядными. Всю жизнь певец искал такую песню, которая понравилась бы всем – старым и молодым, жизнерадостным и печальным, задумчивым и легкомысленным. Из его светлой души вылетали песни удивительной красоты. Но каждый раз был человек, которому эта песня не нравилась. И певец сказал себе: «Значит, я плохо пел, если ни одна моя песня не понравилась всем».

Его слова услышало Солнце.

 – Мой брат! – сказало Солнце. – Каждому нравится свое. И это очень хорошо.

– Что же здесь хорошего?

– Как что? – сказало Солнце. – Если всем будет нравиться одно и то же, у всех будут одинаковые чувства и одинаковые мысли. Тогда жизнь остановится и тебе не надо будет сочинять новые песни, а мне каждое утро появляться на небе.

Певец понял, и ему стало легко и весело. Он снова запел свои песни. Они были разные. Но каждый слушал ту, которая ему больше нравится.

ЗаданиеОбъясните значение следующих слов: разноцветный, легкомысленный, жизнерадостный, нарядный, печальный.

Posted in Մայրենի, Մայրենի 6

Հռոմեական պետության վերելքը,6րդ դասարան,մարտի 17-24


Հռոմը մշտապես պատերազմներ էր մղում իր հարևանների դեմ։ Այդ պատերազմների արդյունքում Ք. ա. III դարում ամբողջ թերակղզին ընկավ Հռոմի տիրապետության տակ։
Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Միջերկրական ծովի արևմտյան մասի մեկ այլ հզոր պետության՝ Կարթագենի հետ։ Պատճառը հարուստ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր: Չնայած կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին՝ երկարատև պատերազմներում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին: Նրանք նվաճեցին Կարթագեն քաղաքը և հիմնահատակ ավերեցին։ Այսպիսով Հռոմեական պետությունը վերածվեց Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետության:Լուծելով Կարթագենի խնդիրը՝ հետո Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները՝ Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին։ Հռոմեացիները մեկը մյուսի հետևից պարտության մատնեցին Մակեդոնիային և Սելևկյան պետությանը։
Շարունակելով իրենց առաջխաղացումը՝ հռոմեացիները պատերազմներ սկսեցին նաև Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ։ Դրանց արդյունքում Ք. ա. I դարում հռոմեացիների վերահսկողության տակ անցան ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը
Հսկայական նվաճումներին, երկիր մուտք գործող խոշոր ռազմավարին զուգահեռ Հռոմում որոշ զորավարներ և քաղաքական գործիչներ մեծ իշխանություն կենտրոնացրին իրենց ձեռքում։ Հենվելով իրենց բանակների վրա՝ երբեմն նրանք զավթում էին իշխանությունը։
Ք. ա. 60 թ. երեք նշանավոր զորավարներ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը,
ստեղծեցին առաջին եռապետությունը։ Փաստացի նրանք էին կառավարում Հռոմը։ Սակայն նրանց միությունն անկայուն էր: Ք. ա. 53 թ. պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսի և Կեսարի հարաբերությունները լարվեցին:
Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության:Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական
պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում: Սակայն Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին և Ք. ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան:Կեսարի սպանությունից հետո՝ Ք. ա. 43 թ., ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին։ Հռոմում ընթացած քաղաքացիական պատերազմում հաղթեց Օկտավիանոսը։ Նա սկսեց միանձնյա կառավարել։ Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը։ Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը։ Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը՝ որպես պետության առաջին դեմքի։ Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինքն՝ բարձրագույն զինվորական իշխանությունը։ Փաստացի պետական պաշտոնների մեծ մասը պահպանվել էր, սակայն իշխանությունը ամբողջովին կենտրոնացել էր Օգոստոսի ձեռքում։ Նրանով սկիզբ առավ Հռոմի պատմության մի նոր փուլ, որը ստացել է Վաղկայսրություն կամ Պրինցիպատ անվանումը։
Ք. հ. II դարում Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ ընդգրկմանը։ Տրայանոս կայսրը գրավեց Դակիան (ներկայիս Ռումինիան) և Միջագետքը։ Դա կայսրության ծավալապաշտության ավարտն էր։ Դրանից հետո կայսրությունը ստիպված էր մտածել իր սահմանների պաշտպանության մասին։

Առաջադրանքներ

1. Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը։

Հիմնական պատճառը Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության ձգտումն էր։ Սիցիլիան կարևորվում էր իր ռազմավարական դիրքով և տնտեսական կարևորությամբ։

2. Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը։

Կարթագենցիների նշանավոր առաջնորդը Հաննիբալն էր։

3. Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը։

Հռոմում գերիշխանություն էին փորձում հաստատել հզոր զորավարներ և քաղաքական գործիչներ, օրինակ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը, իսկ հետո՝ Օկտավիանոսը։

4. Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն։

Առաջին եռապետությունը ստեղծվել է Ք. ա. 60 թվականին, և այն ձևավորեցին Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը։

5. Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։

Կեսարը զավթեց իշխանությունը Ք. ա. 49 թվականին, երբ քաղաքացիական պատերազմում հաղթեց Պոմպեոսին։

6. Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։

Կեսարը սպանեցին, քանի որ նա մեծ իշխանություն էր կենտրոնացրել իր ձեռքում և ձգտում էր մենիշխանության։ Նրա հակառակորդները վախենում էին, որ նա կարող է վերացնել հանրապետական կարգերը և դառնալ միապետ։

Posted in Մայրենի, Մայրենի 6

07.04.25,6-րդ դասարան,մայրենի

  1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն հա­մապատասխան բառեր կամ
    բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի´ր:

Ե՞րբ, ո՞վ, որտեղի՞ց, ինչպե՞ս, ի՞նչ արեց։
Երեկոյան Անին դպրոցի բակից արագ դուրս եկավ։

Որտե՞ղ, ինչե՞րը, ինչպե՞ս, ի՞նչ էին անում։
Այգում երեխաները բարձրաձայն ծիծաղում էին։

Ե՞րբ, ո՞վքե՞ր, ի՞նչ արեցին, ինչո՞ւ։
Աշնանը աշակերտները ծառ տնկեցին, որովհետև ծառերը օդը մաքրում են։

Ինչի՞ց, ի՞նչ անելով, ո՞վ, ո՞ւր, ի՞նչ արեց։
Ճյուղից ցատկելով կապիկը ծառից ծառ անցավ։

Ո՞վ, ինչպե՞ս, ո՞ւր, ի՞նչ էր անում։

Տղան հանկարծակի պուրակի մեջ խոտ էր հնձում։

Ինչպե՞ս, ինչպիսի՞, ո՞ւմ, ի՞նչ արեցի։

3․ Նախադասությունն  ընդարձակի´ր երեք բառով:

Զգուշորեն սիրելի ուսուցչիս նուրբ ծաղիկներ նվիրեցի։

  • Աղջիկը երգում էր։
  • Առյուծը մռնչում էր։
  • Սեղանը կոտրվեց։
  • Արևը ջերմացնում էր։

4․Նախադասություններում դուրս գրի՛ր ենթական և ստորոգյալը։

  • Վաղուց, շատ վաղուց Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի։
  • Պարտեզում ծառերը նմանում էին զարդարված նորահարսների։
  • Մեղուների անլռելի երգը հիշեցնում էր հարսանեկան հանդիսավոր երաժշտություն։
  • Շատ ժամանակ վեճը վերջանում էր կռվով։
  • Հարևանը անտարբերությամբ փակեց դարպասը։

5․ Կարդացե՛ք։ Բառարանի օգնությամբ բացատրե՛ք անհասկանալի բառերը։
Կատարե՛ք առաջադրանքերը։

Posted in Պատմություն

Կայսրության հռոմեականացումը/6րդ․դաս․ապրիլի 7-18/


Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա։ Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։ Հռոմեացիները գիտակցում էին, որ միայն ռազմական հարկադրանքով հնարավոր չէ կայուն գերիշխանություն ապահովել հպատակեցված երկրներում։ Անհրաժեշտ էր տեղի բնակչությանը ներառել կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր–մշակութային համակարգում։ Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականություն։ Տեղական բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն։ Հռոմեացիները նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, հիմնում էին բարեկարգ ճանապարհներ։ Լայնորեն ներթափանցում էր հռոմեական մշակույթը՝ դպրոցների բացում, լատիներենի դասավանդում, քաղաքների հիմնում և այլն։

Ստրուկները
Հռոմեական պետությունում մեծ թիվ էին կազմում ստրուկները։ Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։ Հատկապես բարձր էին գնահատվում հույն ստրուկները, որոնք սովորաբար գրագետ էին։ Մեծահարուստ հռոմեացիները նրանց ձեռք էին բերում որպես իրենց երեխաների ուսուցիչներ և դաստիարակներ։ Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։ Նրանք հատուկ կառուցված շենքերում՝ ամֆիթատրոններում, կռվում էին այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այդ արյունալի ներկայացումները հռոմեացիների հիմնական զվարճանքներից էին։

Արևմտյան Հռոմեական կայսրության թուլացումը և անկումը
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ: Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝
դոմինատին: Դրա էությունն այն էր, որ ստեղծվեց ռազմական միապետություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ։ Կայսեր իշխանությունը աստվածացվում էր։ Բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր, այլ ոչ պետության հպատակները։ 330 թ. կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ.կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և
Արևմտյան։ Արևելյան կայսրությունը, որը հայտնի է նաև որպես Բյուզանդական կայսրություն, շարունակեց իր գոյությունը ավելի քան հազար տարի։ Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։ 476 թ. բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց։ Այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ Արևմտահռոմեական կայսրությունը։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
    Պրովինցիան Հռոմեական կայսրությունում մի վարչական տարածք էր՝ հռոմեական իշխանության ներքո գտնվող երկրամաս կամ գավառ։
  2. Ովքե՞ր էին ստրուկները։
    Ստրուկները մարդիկ էին, ովքեր ազատ չէին. նրանք պատկանում էին իրենց տերերին և աշխատում էին նրանց համար առանց վարձատրության։
  3. Ովքե՞ր էին գլադիատորները։
    Գլադիատորները ստրուկներ կամ ազատ մարդիկ էին, ովքեր մասնակցում էին մենամարտերի՝ զվարճացնելու համար հանդիսատեսին Հռոմում։
  4. Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա։
    Դիոկղետիանոսը Հռոմեական կայսրության կայսր էր (284–305 թթ.)։ Նա վերաձևակերպեց կայսրության կառավարումը՝ ստեղծելով տետրարխիա՝ քառյակի իշխանություն, երբ կայսրությունը ղեկավարում էին չորս մարդ՝ երկու ավագ և երկու կրտսեր կայսրեր։
  5. Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը։
    Կայսրության մայրաքաղաքը փոխվեց Կոստանդին Մեծի օրոք՝ 330 թվականին, երբ նա Բյուզանդիոն քաղաքը վերանվանեց Կոստանդնուպոլիս և հայտարարեց այն նոր մայրաքաղաք։
  6. Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։
    Այդ քաղաքը այսօր կոչվում է Ստամբուլ և գտնվում է Թուրքիայում։
  7. Ինչու՞ տրոհվեց Հռոմեական կայսրությունը։ Քանի՞ մասի բաժանվեց այն։
    Կայսրությունը տրոհվեց ներսից ու դրսից ճնշումների, քաղաքական անկայունության և տնտեսական խնդիրների պատճառով։ Այն բաժանվեց երկու մասի՝ Արևմտահռոմեական և Արևելահռոմեական (Բյուզանդական) կայսրություններ։
  8. Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։