Posted in Պատմություն

Ձմեռային ճամբար

Ես ընտրել եմ Ընկեր Անիի(Ադամյանի) ջոկատը: մենք գնացինք կինո դիտեցինք “դեպի ճամբարը” ֆիլմը, նաև գնացինք Լեռնանիստ, Անահիտ աստվածուհու թանգարան ,բայց ես ,ցավոք,չգնացի այնտեղ: Մենք խաղում էինք նաև դասարանում, ամեն ինչ շատ լավ էր:Միայն ինձ դուր չէր գալիս, որ դասարաները անընդհատ փոխվում էին: Կարծում եմ, որ հաջորդ անգամ նորից կընտրեմ ընկեր Անիին կնտրեմ, Ինձ իսկապես դուր էր գալիս ամեն ինչ:

Posted in Մայրենի

Задание 1.Притча «Кто чем богат, тот тем и делится!»

Приобрёл себе как-то хороший человек новый дом — большой, добротный и красивый, да ещё и с большим плодоносящим яблоневым садом. Рядом в стареньком домике жил завистливый сосед, который постоянно пытался испортить ему настроение: то мусор под ворота подкинет, то ещё какую гадость сотворит. Однажды проснулся человек в хорошем настроении, вышел на крыльцо, а там — ведро стоит с помоями. Взял он ведро, помои вылил, вычистил до блеска ведро, насобирал в него самых больших, спелых и вкусных яблок и пошёл к соседу. Обрадовался сосед, услышав стук в дверь, и злорадно подумал: «Ну, наконец-то я его достал!». Открывает дверь в надежде на скандал, а человек протягивает ему ведро с яблоками и говорит: — Кто чем богат, тот тем и делится!

Вопросы к тексту:

1.Какой дом приобрел хороший человек? большой, добротный и красивый, да ещё и с большим плодоносящим яблоневым садом

2. Кто был его соседом? завистливый сосед, который постоянно пытался испортить ему настроение

3.Как завистливый сосед портил настроение хорошему человеку ? то мусор под ворота подкинет, то ещё какую гадость сотворит

4. Как бы вы поступили, если бы вы обнаружили на своем пороге ведро с мусором? Ну сначала я бы убрала мусор и потом пошла бы к соседу спрашивать «не его ли это мусор» и если бы он сказал «да это мой мусор» Не сожалея об этом то я бы его ударила

5. В чем мораль притчи? Сосед хотел скандала что бы поссорится с хорошим человеком

Posted in Առողջագիտություն

Հոտառական զգայարաններ

Հոտառությունը մարդուն հնարավորություն է տալիս տարբերել քիմիական վնասակար նյութերը, անորակ սնունդը, ինչպես և միջավայրում թունավոր գազերի առկայությունը: 

Հոտն ընկալվում է ներշնչման պահին: Վտանգավոր է անծանոթ նյութերի կտրուկ ներշնչումը. դա կարող է արգելակել շնչառությունը և առաջ բերել գիտակցության կորուստ: Ցնդող գազերով անոթը չի կարելի մոտեցնել քթին, այլ պետք է անոթի մոտ ձեռքը թափահարելով հոտն ուղղել դեպի քիթը:

Posted in Պատմություն

Դաս 2 Հին Սպարտան և Աթենքը

Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր՝ Լակոնիայում: Հնագույն ժամանակներում այստեղ ապրում էին աքայացիները: Ք.ա. XII դարում երկրամասը գրավեցին դորիական ցեղերը:

Սպարտայի հասարակական կարգը

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:

Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:

Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից: 

Սպարտայի պետական կառավարումը

Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր: Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը: Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրա վիր վում էր ամի սը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին: Հատկանշական էին սպարտացիների համատեղ ճաշկերույթները: Տարբեր տարիքի ու դիրքի 15–20 տղա մարդ ամեն օր ճաշում էին միասին: Դա առիթ էր մտերմիկ շփման: Քննարկվում էին պետական կարևոր հարցեր: Համատեղ ճաշկերույթները նպաստում էին սերունդների միջև փորձի փոխանակմանը և կապի ամրապնդմանը: Պետության հզորության հիմքը բանակն էր: Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:

Աթենքը Ք.ա. VII–VI դարերում

Աթենական պոլիսը Միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր: Ք.ա. VII դարում աստիճանաբար ձևավորվեց Աթենքի քաղաքական կարգը: Անցումը պետականության ուղեկցվում էր տոհմային ավագանու և դեմոսի միջև սուր բախումներով: Երկրում տիրող լարված իրավիճակը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ Սոլոնը Ք.ա. 594 թ. բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությունը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց: Կատարեց նաև դրամական բարեփոխություն՝ դյուրացնելով Ատտիկայի առևտրական հարաբերությունները այլ երկրների հետ: Սոլոնից հետո, սակայն, իրավիճակն Աթենքում ավելի սրվեց: Պայքար սկսվեց տարբեր խմբավորումների միջև: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի: Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր: Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը: Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը: Կլիսթենեսը շարունակեց իր նախորդների բարենորոգումները: Նա դարձավ ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տասը շրջանների: Դրանք իրենց հերթին բաժանված էին գյուղերի, որոնք կառավարում էին պետական պաշտոնյաները: Աթենացիներն սկսեցին ապրել համապետական օրենքներով: Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն սկսեցին ընտրվել առանց ունեցվածքային տարբերությունների: Նույն սկզբունքով ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը: Ստրատեգոսները տասն էին՝ ընտրված ամենահեղինակավոր քաղաքացիներից: Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը: Դրա էությունն այն էր, որ ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով լքում էր Աթենքը: Օստրակիզմը կարևոր դեր խաղաց աթենական ժողովրդավարության կայացման գործում:

Առաջադրանք 2

>Կարդա՛լ և սովորե՛լ դասը

>Ծանոթացի՛ր-Հունական մշակույթին

>Փորձի՛ր գտել այս որմնանկարի անունը և հեղինակին

RAPHAEL (RAFFAELLO SANZIO) ESERLERİ

Posted in Անգլերեն 6

Classwork page 56

Soap opera — Սերիալ
documentaries — վավերագրական ֆիլմեր
Sport programs — սպորտային ծրագրեր
The news — լուրեր
chat shows — չաթի շոուներ
comedies — կատակերգություններ
cartoons — մուլտֆիլմեր
game shows — խաղի շոուներ

My grandfather likes to watch soap opera.
My teacher once said to write a documentary about my school.
My father loves to watch sport programs and comedies.
My mother watches the news and chat shows.
My sister and little brothers love to watch cartoons.
My grandmother loves to watch game shows.

Posted in Բնագիտություն 6

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

spraying-pesticides-on-field.jpg

5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Լրացուցիչ տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում: Պետք է ուշադիր լինել և պաշտպանել կենդանական և բուսական աշխարհը։
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Թթվային անձրևները
    Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլն։
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Կենցաղային աղբի այրման ժամանակ կարող են արտազատվել թունավոր նյութեր։
Posted in Բնագիտություն 6

Մարմինների փոխազդեցությունը, ուժ

Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:

Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.

1. Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:

Օրինակ

Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:

2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:

Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:

Օրինակ

Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ: 

large.png

Դիտարկենք երկու փորձ սայլակներով.

ա. Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:

1-12.png

բ. Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:

1-52.png

Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:

Օրինակ

Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:

Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը: 

Օրինակ
Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:
Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:        
Ուժը նշանակում են F (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափողսարք:

Posted in Բնագիտություն 6

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Ձգողության ուժ տեսանյութ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
  3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Posted in Բնագիտություն 6

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևները առաջանում էն վնասակար գազերից։
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Որովհետև կարողա կրակ լինի։
  4. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարժումը այն է, երբ մի մարմին փոխում է իր դիրքը ուրիշ մարմնի նկատմամբ։
  5. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Իրենց շարժումով։
  6. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Ջրի նկատմամբ։
  7. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը: Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    V տառով
  8. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
    Երբ ընկնում է մի բան։ Այնքան շատ ընկնում է այնքան արագ գնում։
  9. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    T
  10. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Այն է, որ մի բան արագից ավելի արագ է գնում, կամ, որ դանդաղից ավելի դանդաղ է գնում։
  11. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
  12. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    S
  13. Ի՞նչ է մարմնի կշիռը:
  14. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Երկրավունդը ունի մի անտեսանելի արգելք, որը քաշում է մեզ ներքև։
  15. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: